Ապրիլի 7-ին Սիսիանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներ հայտնելու նպատակով «Առաջին լրատվական»-ը զրուցեց Սիսիանի զինվորական հոսպիտալի պետ Կամավոր Խաչատրյանի հետ: Նա նշեց, որ այս պահին մանրամասներ չի հայտնի: «Այս պահին ծառայողական քննություն է գնում, որից հետո ավելի ուշ միայն կխոսեմ»,- հստակեցրեց Կամավոր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանը:
Ղազարյանը զորակոչվել էր Վաղարշապատի զինկոմիսարիատից և ծառայություն էր անցնում Գորիսի զորամասում:
Հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 376-րդ հոդվածի` «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ» հատկանիշներով: Պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:








































