Բրիտանական զբոսաշրջային The Line Agency գործակալությունը Ֆրանսիան գովազդելիս երկու անգամ ցուցադրել է այլ երկրների լուսանկարներ: Ինչպես հաղորդում է The Telegraph թերթը, առաջին լուսանկարն արվել է Քեյփթաունում, երկրորդը` Ֆլորիդայում:
Առաջին սկանդալը եղել է 2012 թ. մարտին: Ինչպես հաղորդում է The Independent-ը, այդ ժամանակ France, Come and Play ընկերության պաստառներից մեկի վրա բրիտանացի լուսանկարիչ Բրեդֆորդ Բերդը ճանաչել էր Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքի լողափը, որտեղ անցկացրել է իր մանկությունը: Սխալը հայտնաբերելուց հետո գործակալությունը արագ փոխել էր լուսանկարն իր նոր կայքում, սակայն բիկբորդներն ու արդեն տպագրված գովազդային մոդուլները մամուլում անհնար էր փոխել:
Լուսանկարները փոխելուց հետո այս անգամ էլ պարզվել է, որ դրանցում պատկերված է դարձյալ ոչ թե Ֆրանսիան, այլ Ֆլորիդան: Այս անգամ սխալը հայտնաբերել է ամերիկացի լուսանկարիչ Ջոնիի Հերթֆիլդը:
Երկու սխալ լուսանկարներում պատկերված են լողափով վազող մարդիկ: France, Come and Play գովազդային արշավը սկսվել էր մարտի 5-ից` նպատակ ունենալով բրիտանացիների համար գրավիչ դարձնել Ֆրանսիան Լոնդոնում կայանալիք Օլիմպիադայի ժամանակ: Բյուջեն կազմել էր 716 հազար եվրո: Ընկերության համար ստեղծվել էր 23 պաստառ՝ հանգստացող մարդկանցով: Ընդհանուր առմամբ 460 բիլբորդ փակցվել էր լոնդոնյան մետրոյում:









































