Այսօր համակարգչային մկնիկի «ծննդյան օրն» է: Բոլորիս քաջածանոթ մկնիկի կոնցեպցիայի գաղափարի ու մշակման հեղինակը Դուգլաս Էնգելբարտն է: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
1963 թ. նա հիմնել է լաբորատորիա, որտեղ հիմք էր դրվել միանգամից մի քանի համակագչային նախագծերի: Ամենաճանաչվածը դարձավ NLS-ը (oNLine System)` տվյալների էլեկտրոնային բազան ու նրան կցված սարքը` «մկնիկը», որը մինչ 1980-ականների կեսը նախատեսված չէր համընդհանուր օգտագործման համար:
NLS-ը ժամանակի հետ ձեռք բերեց նոր հնարավորություններ: Այն համակարգիչների պատմության մեջ առաջին անգամ ձեռք բերեց գրաֆիկական ինտերֆեյս, տեքստի տպագրության տարբեր օպցիաներ: Ծրագրում ներառված էին անգամ հեռուստահամաժողովների անցկացման հնարարվորություններ, ինչը 1960-ականների համար համարվում էր ֆանտաստիկ ինչ-որ բան:
Ու երբ 1968 թ. դեկտեմբերի 9-ին Դուգլաս Էնգելբարտը ներկայացրեց իր NLS-ի վերջնական տարբերակը Սան Ֆրանցիսկոյում, դա կարծես լիներ ամպրոպ պարզ երկնքում: Հենց այդ ժամանակից է այդ օրը համարվում համակարգչային մկնիկի ծննդյան օր:









































