Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին այսօր ժամանել է Բաքու: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Չեչելաշվիլիի ադրբեջանական այցի նպատակը ապրիլի 10-ին կազմակերպության ազգային կոորդինատորների նիստին մասնակցելն է: ՎՈՒԱՄ-ի երկրների փոխարտգործնախարարները՝ որպես ազգային կոորդինատորներ, քննարկելու են կազմակերպության շրջանակներում համագործակցության հեռանկարները, տարբեր ծրագրեր ու նախագծեր:
Հիշեցնենք, որ 2012 թվականին ՎՈՒԱՄ-ի նախագահությունը ստանձնել է Ադրբեջանը:









































