Շվեյցարիայի իշխանություններին 3 ժամ է հարկավոր եղել, որպեսզի փչացած ֆունիկուլյորից էվակուացնեն 75 մարդու: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Որպեզի մարդկանց տարհանեն 1.5 հազար կմ բարձրության վրա փչացած խցիկից, փրկարարներին անհրաժեշտ է եղել օգտվել 3 ուղղաթիռի ծառայությունից:
Տարհանումն անցել է հաջող. ոչ ոք ուղևորներից, որ ֆունիկուլյորով բարձրանում էին բարձրլեռնային հանգստավայր, չի տուժել:
3 ժամ տևողությամբ փրկարարական աշխատանքներն սկսվել են այն ժամանակ, երբ մարդկանց 3000 մետր բարձրության վրա հասցնող ֆունիկուլյորը ճանապարհի կեսին փչացել էր:











































