Այսօր ամբողջ աշխարհի տարբեր քաղաքներում կատաղի «մարտեր» են սկսվել` նշելու համար Բարձերով կռվի միջազգային օրը:
Daily Mail-ը գրում է, որ այսօր Եվրոպայից մինչև Ասիա, ԱՄՆ-ից մինչև Մերձավոր Արևելք հազարավոր մարդիկ վերցրել են իրենց «զենքերը» և հավաքվել քաղաքային հրապարակներում` կռվելու օտար մարդկանց հետ: Եվ այս անգամ` հաճույքի համար:
Urban Playground շարժման կազմակերպած այս կռիվները տեղի են ունեցել աշխարհի 39 երկրի 115 քաղաքում:





















































