Կալիֆոռնիայում ապրող ընտանիքը պնդում է, որ իրենց է պատկանում Coca-Cola ընկերության 130 միլիոն դոլար արժողությամբ մասնաբաժինը, քանի որ իրենց հայրը 2008 թվականին 5 դոլարով գնել է մասնաբաժնի մի հին սերտիֆիկատ:
Daily Mail-ը գրում է, որ Թոնի Մարոնը իր կյանքի վերջին տարին անցկացրել է զովացուցիչ ըմպելիքներ արտադրող ընկերության հետ վիճելով, երբ պարզել է, որ իր գնած սերտիֆիկատը պատկանում է Coca-Cola-ին:
Մարոնը մահացել է 2010 թ., բայց ներկայումս նրա ընտանիքը շարունակում է արդեն օրինական պայքարը ընկերության դեմ`պնդելով, որ ընկերության 1.8 միլիոն բաժնետոմսերն իրենց են պատկանում:
Coca-Cola-ի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ պարոն Մարոնի ընտանիքի պահանջի հիմքում չեղյալ համարված սերտիֆիկատն է, որն իրականում պատկանել է նավթային մի ընկերության: «Նման պահանջն անարժեք է, և այն բավարարելը անազնիվ կլինի ընկերության միլիոնավոր օրինական բաժնետերերի նկատմամբ»:








































