Ենթադրվում է, որ բրիտանացի գիտնականը 600 երեխայի հայր է դարձել արհեստական բեղմնավորման կլինիկայում, որը նա հիմնադրել էր իր կնոջ հետ 1940-ական թվականներին:
Daily Mail-ը գրում է, որ ենթադրվում է, որ Բերթոլդ Ուիեսները Barton կլինիկայի հիմնական դոնորներից մեկն է եղել: Կլինիկան օգնել է կանանց ունենալ ավելի քան 1500 երեխա 1940-1560-ական թթ.:
Այս բացահայտումն արել են երկու տղամարդ, ովքեր հայտնաբերել են, որ իրենք այդ գիտնականի կենսաբանական որդիներն են:
Բարի Սթիվենսն ու Դևիդ Գոլանսը կարողացել են խոսել կլինիկայի օգնությամբ ծնված ևս 18 մարդու հետ և պարզել են, որ նրանցից 12-ի հայրը նույնպես բժիշկ Ուիեսներն է եղել:
Սթիվենսն ու Գոլանսն այժմ հայտնում են, որ իրենց հաշվարկներով բժիշկը, ով մահացել է 1972 թվականին, պետք է որ 600 երեխայի հայր լիներ:







































