Ճապոնիան պատրաստ է առգրավել ԿԺԴՀ-ի հրթիռը, որը նախատեսվում է բաց թողնել հաջորդ շաբաթ: Այս մասին այսօր հայատարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարի տեղակալ Սյու Վատանաբեն:
«Մենք պատրաստ ենք առգրավել հրթիռը, եթե այն վտանգ ներկայացնի ճապոնական տարածքների համար: Հրթիռի կամ դրա մասերի ընկնելը ավերիչ հետևանքներ կունենա, ինչի պատճառով մենք աջակցեցինք հակահրթիռային պաշտպանության համակարգին»,- ասել է Վատանաբեն:
Հյուսիսկորեական հրթիռի առգրավման համար Ճապոնիան կարող է կիրառել ПАК-3 “Пэтриот”-ի յոթ կայանքներ:
Բացի ցամաքային հակահրթիռային պաշտպանության համակարգից` Ճապոնիան նաև կկիրառի երեք էսկադրոնային ականակիրներ:








































