Հարավային Օսիայի ընդդիմության ղեկավար Ալլա Ջիոևան կորոշի` աջակցե՞լ երկրի նոր ղեկավարին, թե՞ ոչ` ելնելով նրա կատարած քայլերից:
Հիշեցնենք, որ Ջիոևան մասնակցել էր 2011թ. աշնանը տեղի ունեցած նախագահական ընտրություններին որպես ընդդիմադիր թեկնածու և հրապարակված նախնական արդյունքների համաձայն` նա հաղթանակ էր տարել: Սակայն Գերագույն դատարանը խախտումների պատճառով չեղյալ է համարել ընտրությունների արդյունքները:
«2011թ. ես շատ ավանսավորեցի նախկին նախագահ Կոկոյտային, երկրորդ անգամ նման սխալ թույլ չեմ տա: Երկրի նոր ղեկավարին աջակցելու որոշում կկայացնեմ` ելնելով նրա կատարած քայլերից»,- ասել է RIA-Novosti-ին Ջիոևան` հավելելով, որ երկրի նոր ղեկավարից լուրջ բարեփոխումներ է ակնկալում:
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են Պետական անվտանգության հանձնաժողովի նախկին ղեկավար Լեոնիդ Թիբիլովը և մարդու իրավունքների պաշտպան Դավիթ Սանակոևը:









































