Աֆղանստանի Ֆարիաբ շրջանում ընդդիմադիր միջազգային ուժերը և տեղի զինվորականները հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են Ուզբեկստանի իսլամական շարժման ակտիվիստի: Ձերբակալվածի անունը չի հրապարակվել:
ISAF-ի տեղեկատվության համաձայն` գործողության ընթացքում զինվորականները ոչնչացրել են 7 գրոհայինի, 8 գրոհային ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ մարտ ամսին ՆԱՏՕ-ի աֆղանական զորքերի դեմ կռվի ընթացքում սպանվել էր Ուզբեկստանի իսլամական շարժման ահաբեկչական խմբավորման ղեկավար Մահդում Նուսրաթը: Հայտարարվել էր, որ Մահդումը վերջին ութ ամիսների ընթացքում ղեկավարել է հարձակումներն ընդդեմ աֆղանական և ընդդիմադիր զորքերի, մասնակցել Քաբուլում աֆղանական պատգամավորի մահափորձին:











































