Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Հոդված բարեգործության մասին. Blog

Դերասան Սերգեյ Դանիելյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Պատկերացրեք մեծ բարեգործ Մանթաշովի ընդունարանը, որտեղ նստած իրենց մուտքին են սպասում Կոմիտասը,Շիրվանզադեն,Վարուժանը և այլ հայտնի արվեստագետներ:

Ծանր դադարից հետո բացվում է հաստ երկփեղկանի դռան մի մասը և Մանթաշովի աշխատասենյակից դուրս է գալիս Հովհանես Թումանյանը, գոհ աչքով-ունքով է անում սպասող ընկերերին ու շշուկով ասում:

– Տվեց, Դսեղիս դաչան կառուցելու համար փող էր պետք, տվեց:

Ընդունարանում սպասողները մոտնում են նրան: Թումանյանը ձեռքը դնում է նրանց գլխին և հույս տալիս: Որ իրենց էլ կտա: Եթե ՃԻՇՏ ուզեն: Օրինակ, Կոմիտասին խորհուրդ է տալիս.

-Սողոմոն ջան, մտիր, խոստացիր, որ տղու հարսանիքին մի լավ կերգես, այ այդ դեպքում չի մերժի, դաժե կարողա մի հատ էլ դաշնամուր նվիրի:

Ու պատկերացնո՞ւմ եք` դրանից հետո մեր ազգի մեծերը հավաքվեին իրար հետ ու կեղտոտ անեկդոտներ պատմեին բարեգործի մասին, անպարկեշտ կատակներ անեին,անպատվեին: Դե ինքը հո չի՞ լսում, համ էլ որ լսի էլ` ոչինչ, արդեն շնից մազը պոկել եեն: Պատկերացրեք Մանթաշովն էլ իր հերթին երեկոյան իր բիզնեսմեն ընկերների հետ սաունայում նանարների հետ նստած ասեր:

-Արա, դե զզվցրին էլի էս արվեստագետները: Մեկին դաշնամուր առ, մեկի համար թատրոն բացի: Էտ անտեր փողը ես հո չե՞մ տպում, աշխատում եմ, չէ՞:

Հետո պարզվեր, որ Մանթաշովը այդ բարեգործությունները ստիպված է անում: Որ հասարակության աչքին թոզ փչի ու իր դիրքերն ամրացնի:

Մի օր պիես էմ գրելու էդ թեմայով, շատ լավ կոմեդիա կստացվեր: Ուղղակի պերսոնաժները կլինեն ոչ թե մեր ազգի մեծերը, այլ այսօրվա «փոքրերը»:

Երբեք չեմ հասկացել` մեզանում բարեգործություն անելը ի՞նչ է: Ինչ-որ մտավոր աշխատողներ, որոնք զբաղվում են մտավոր օնանիզմով, զգում են շնից մազ պոկելու բարենպաստ ժամանակը և հետույքները քաշած երեսներին` ինչ-որ անիմաստ ծրագրեր են ներկայացնում մեծահարուստներին: Հարուստներն էլ, քանի որ շուտով ընտրություններ պիտի լինեն, խանդավառությամբ ընդունում են այդ առաջարկները: Եվ նրանց, իհարկե, կարևոր չէ` այդ փողը ինչպես կծախսեն, կարևորը հասարակական արձագանքն է: Հո մտքներով չի՞ անցնի, ասենք, Փելեշյանին կամ որևե լուրջ արտասահմանյան մասնագետ հրավիրեն Հայաստան, որ մեր թատերական ինստիտուտում դասավանդի:

Կամ, ասենք, Տրետյակովյանի նման ցուցասրահ բացեն և ամբողջ աշխարհից հայ նկարիչների կտավները առնեն, բերեն Հայաստան: Իհարկե` ոչ: Նման գործունեություն լուրջ մոտեցում և աշխատանք է պահանջում: Իհարկե, ավելի հեշտ է գտնել ինչ-որ արվեստագետ երիտասարդների, որոնք չգիտեն էլ, թե ինչ են ուզում ու գումարներ հատկացնել, միևնույնն է` մի լուրջ, արժեքավոր բան չեն ստեղծելու, անելու: Ոնց որ հատուկ ծրագիր լինի: Փող փչացնելու հատուկ ծրագիր:

Պատկերացնո՞ւմ եք` եթե անկեղծ լինեին երկու կողմն էլ իրար հետ, ի~նչ լավ կոմեդիա կստացվեր: Երբ նայում ես Մանթաշովի գործունեությանը, հասկանում ես, որ մարդը ինչ-որ պատկերացումներ ուներ, ինչ-որ ցանկություններ, ինչ-որ դիրքորոշում: Ասենք ուզում էր, որ Կոմիտասը ուսում ստանա, հետո տեսավ, որ լավ է սովորում, մի հատ էլ դաշնամուր առավ: ))))))))))))

Իսկ ինչ են ուզում հիմիկվա մեծահարուստները, երբ, ասենք, երգչախմբերի փառատոն են հովանավորում ու մրցանակ են սահմանում: 1500 դոլար: Ընթերցողին ասեմ, որ երգչախմբի մեջ երբեմն 20-30 երգիչ կա, ո՞նց են ծախսելու: Կամ հավաքում են երիտասարդ ռեժիսորներին ու հանկարծ որոշում են, այսպես ասած, «խթանել կինոարվեստը Հայաստանում»: Ես հասկանում եմ այն հարուստներին, որոնք ուղղակի բնակարան են նվիրում կամ բուժման փող են տալիս այս կամ այն արվեստագետին: Դա ուղղակի, այսպես կոչված, ֆեոդալի կողմից առատաձեռն քայլ է, անկեղծ քայլ, դե հիմա մտքով էտա անցել: Հիմա մեկը ծաղիկ է նվիրում արտիստին, մեկն էլ` տուն: Ես էլ չէի հրաժարվի: Ու դրան, պարզ է, ոչ մի ազգանվեր երանգ չի տրվում, մնում է անձնական, մարդկային մակարդակի վրա: Բայց ինչ ասել է` եկեք ձեզ փող տանք, որ լավ ստեղծագործեք: Խնդրեմ, բոլոր թատրոնների շենքերը վերանորոգեցին, բան փոխվե՞ց: Այն էլ պարզ է, որ հիմիկվա բարեգործությունը սերտ կապված է ընտրութունների հետ:

Ես չեմ մեղադրում մեծահարուստներին, դա մարդկանց այլ կատեգորիա է, որի մասին պետք է խոսել առանձին և միայն այն դեպքում, եթե արդեն Ամերիկայի քաղաքացի ես ու ծպտված ուրիշի անվան տակ` ապրում ես տիբեթյան լեռներում: Ես ուզում եմ խոսել մեր ստեղծագործող երիտասարդության մասին: Սիրելի ստեղծագործող զանգված: Անկեղծությունը արվեստ ստեղծելու նախապայմաններից է : Դրա հետ մեկտեղ ներվ է պետք, ցավ, մտքի ազատություն, կներեք և ի վերջո` շնորհք: Ի՞նչ սրտով եք երգում, պարում, խաղում, գրում, կինո նկարում: Մեծահարուստին չի հետաքրքրում, որ գյուղերում խմելու ջուր չկա, հիվանդանոցներ չկան, կանայք թասի մեջ են ծննդաբերում, մարդիկ ոջիլներ ունեն, երիտասարդները տատիկներ են բռնաբարում, եղբայրը քրոջ ծոցն է քնում : Կենակցում են կենդանիների հետ, դպրոց չունեն: Էլ ո՞ր մեկը ասեմ: Դրա մասին ֆիլմ նկարելու, երգելու կամ ներկայացում անելու համար փող է պետք:

Ուղղակի դուք նույն բիզնեսմենի հոգին ունեք: Բայց բիզնեսմենը ավելի ազնիվ է: Նա փող է շինում, իրեն մեկ է` սիգարե՞տ կծախի, թե՞ թմրանյութ: Ոչ մի տեղ չի գրված, որ բիզնեսը բարոյական կատեգորիա է: Բիզնեսմենը ազգի խիղճը չէ: Դա արվեսագետի ֆունկցիան է: Արվեստագետը պետք է այնքան ուժեղ լինի, այնքան իրենից բան ներկայացնի, որ հասարակ օլիգարխը դառնա Մանթաշով: Որ իսկական նվիրյալ բարեգործներ ծնվեն: Մենք կորցրել ենք դեպքերի զարգացման պատճառահետևանքային կապը:

Մենք կարծում ենք, որ եթե փող լինի, արվեստ է ծնվելու: Ես էդպես չեմ կարծում: Արվեստ կլինի միայն այն դեպքում, եթե արվեստագետը լինի անկախ բոլոր կուսակցություններից, քաղաքական հոսանքներից, նախագահներից, պաշտոնյաներից: Օլիգարխը պրոդյուսեր չի, արվեստագետը հարսանիքին նվագող չի: Հետո էլ ուզում ենք, որ մեզ հարգեն: Ինչնե՞րս հարգեն: Ոչ դիրքորոշում ունենք, ոչ` վերաբերմունք: Երիտասարդ արվեստագետը պետք է ըմբոստ լինի, նրանից պետք է վախենան, գլուխ չդնեն հետը… իսկ ձեզ առնում են:

P.S. Երեխեք, գոնե կարգին փող տալի՞ս են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում