Ուժեղ ձնաբուքը և վրա հասնող մութը ծայրահեղ դժվարացնում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք այսօր առավոտից իրականացնում են Պակիստանի փրկարարական ծառայության աշխատակիցները Հնդկաստանի հետ սահմանամերձ Սիաչին սառցադաշտում:
Հիշեցնենք, որ Հիմալայներում ձնահոսքի տակ մնացել էր շուրջ 150 պակիստանցի զինվորներից բաղկացած ստորաբաժանում: Փրկարարներին հաջողվել է գտնել մոտ 30 մահացած զինվորների դիակներ:
Ինչպես նշել են Պակիստանի փրկարարները, այժմ շատ քիչ հավանականություն կա, որ կենդանի մնացած զինվորներ կգտնվեն: Ներկա պահին դեպքի վայրում ջերմաստիճանը -40 է: Բացի այդ, շարունակվում է ուժեղ ձնաբուքը, ինչն իր հերթին դժվարացնում է փրկարարական տեխնիկայի կիրառումը: