Այսօր տեղի է ունեցել Մալավիի նոր նախագահ Ջոիս Բանդայի երդման արարողությունը: BBC-ի փոխանցմամբ` Բանդան Հարավային Աֆրիկայի առաջին կին նախագահն է:
Հիշեցնենք, որ մինչ Բինգու վա Մուտարիկայի մահը Բանդան զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Մալավիի օրենսդրության համաձայն՝ փոխնախագահը նախագահի մահից հետո պետք է զբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը:
Նշենք, որ Ջոիս Բանդան 2010 թ. հեռացվել էր նախագահի կուսակցությունից այն բանից հետո, երբ վիճաբանություն էր ծագել այն հարցի շուրջ, թե ով է փոխարինելու նախագահին:
Մալավիի կառավարությունը միայն այսօր է հաստատել նախագահի մահը, և երկրում 10–օրյա սուգ է հայտարարվել:









































