Wednesday, 24 06 2026
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը

Samsung Galaxy S III հեռախոսի ցուցադրությունը կկայանա մայիսի 22-ին

Հարավկորեական բլոգերը հրապարակել են Samsung Galaxy S III նոր Android գերզգայուն հեռախոսի ցուցադրության հրավիրատոմսերի լուսանկարները: Եթե դրանք կեղծ չեն, ապա նոր հեռախոսի շնորհանդեսը կկայանա մայիսի 22-ին Լոնդոնում: Սարքավորումն ունի արծաթագույն կմախք:

Կորեական լրատվամիջոցների տվյալներով՝ նորույթն այժմ փորձաշրջան է անցնում օպերատորական կապերի հետ, ինչի համար սովորաբար պահանջվում է երկու ամիս: Ավելի վաղ տվյալներ են հրապարակվել, որ Galaxy S III-ը 4,65 դյույմանոց էկրան ունի:

Նոր սարքավորումը կարող է դառնալ առաջին գերզգայուն հեռախոսը՝ «դասական» RGB մատրիցայի, այլ ոչ PenTile տեխնոլոգիայի կիրառմամբ: Վերջինս ավելի էժան է, բայց արտացոլման որակը ավելի վատն է:

Սարքավորումը հագեցած է լինելու անլար էներգիայի լիցքավորման համակարգով: Այն թույլ կտա մարտկոցը լիցքավորել նույնիսկ այն ժամանակ, երբ հեռախոսը դրված է լիցքավորման կայանից երկու մետր հեռավորության վրա:

Բացի այդ, հավանական է, որ նոր հեռախոսը ունենա 12 մեգապիկսելանոց նկարահանման խցիկ, որը թույլ կտա նկարահանել Full HD ֆորմատում: 4G և Near Field Communication (NFC) համակարգերը ևս չեն բացառվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում