Ամերիկյան աշխատաշուկան շարունակում է որոշ դժվարություններ կրել, չնայած նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: Այսպիսի կարծիք է հայտնել երկրի նախագահ Բարաք Օբաման:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, երեկ Սպիտակ տան առաջնորդը զգուշացրել է, որ տնտեսության վերականգնումն անհավասարաչափ գործընթաց է: Նրա խոսքերով՝ այս պահին բոլոր ամերիկացիների համար առաջնային խնդիրը տնտեսական անվտանգության վերականգնումն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ տարվա մարտին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն անսպասելիորեն կրճատվել է մինչև 8.2%, ինչը ամենացածր ցուցանիշն է 2009թ. հունվարից սկսած:









































