Գյումրիում, այսօր` ապրիլի 7-ին, ժամը 03:49-ին ահազանգ է ստացվել, որ ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար մեքենա, նաև զինվորական զորամասի հրշեջ խումբն ու ջրատար մեքենան:
Հրդեհը հաջողվել է տեղայնացնել 06:50-ին և մարել 08:40-ին:
Տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:







































