Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, անցած մեկ օրվա ընթացքում Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ: Հեռուստաալիքը հղում է կատարել Սիրիայի ընդդիմությանը:
Թուրքիայի իշխանությունները վկայում են, որ երեկ արձանագրվել է փախստականների ամենամեծ ներհոսքը: Մարդիկ, ովքեր հատում են թուրք-սիրիական սահմանը, պնդում են, որ Բաշար Ալ-Ասադի բանակը շարունակում է ռմբակոծել բնակավայրերը զրահատեխնիկայի և ինքնաթիռների միջոցով:







































