«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մարտի 31-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում հակահետևակային ականի պայթյունից ծանր վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ:
«Թեև արգելվում է այդ հատվածում քայլել, քանի որ տարածքն ականապատ Է, այնուամենայնիվ զինծառայողներն անհասկանալի պատճառներով բարձրացել են ականի վրա: Արդյունքում շարքային զինծառայողներ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանը և ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը հոսպիտալացվել են: Համաձայն մեր տեղեկությունների՝ անգամ զինծառայողներից մեկի ոտնաթաթը պոկվել Է, վերջինիս վիրահատել են զինվորական հոսպիտալում:
Մեր տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել Է քրեական գործ 365 հոդվածի 1-ին մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը»:









































