ԱՎԾ-ի տվյալներով, բնակչության միջին տարիքը, 2010թ.-ի տարեսկզբի դրությամբ, կազմել է 34.8 տարի, արական սեռի համար` 33.1, իսկ իգականի համար` 36.4 տարի:
0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը, որը 1990թ.-ին 32.2 % էր, 2010թ-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 19.8 %, աշխատունակ տարիքի բնակչության
տեսակարար կշիռը (1990թ.-ին` 59.7%) հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է 68.7%, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը (1990թ.-ին` 8.1%) 2010թ. տարեսկզբի դրությամբ կազմել է` 11.5%: