«Շուկաներում կտրուկ բարձրացել է կանաչեղենի գինը: Վաճառողները նշում են, որ կանաչին թանկացել է երեկ երեկոյան, և բարձր գինը կպահպանվի մինչև տոնի ավարտը»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Նրանք նույնպես դժգոհ են առկա գներից. «Եթե առաջ էժան գնով անմիջապես գյուղացուց էինք առնում, այժմ «3-րդ ձեռք» կոչվածը կա. գյուղացուց վերցնում է մեկ այլ վերավաճառող և բարձր գնով վաճառում մեզ»: Փոխարենը Զատկի տոնին ընդառաջ, ձվի թանկացումներ չկան»:
Երեկ «Երկիր»-ի թղթակիցը շրջել է Երևանի մի քանի խանութներում և պարզել, որ թեև Զատկի տոնին մնացել է երկու օր, սակայն ձվի գինը չի բարձրացել: Այն տատանվում Է 50-60 դրամի սահմաններում:








































