«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնական կայքերից մեկը երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է իր աշխատանքները: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Shumukh al-Islam կայքը, որը տարիներ շարունակ օգտագործվել է «Ալ-Կաիդա»–ի տեսանյութերի հրապարակման համար, մարտի 22-ից դադարել էր գործել:
«Ահաբեկչական խմբավորումները չեն հիշում կայքի այսքան երկար անջատման դեպք»,– գրում է պարբերականը: Shumukh al-Islam-ի գործելուց հետո կայքում հաղորդագրություն է հայտնվել, որ չգործող յուրաքանչյուր կայքի փոխարեն ստեղծվելու են մի քանի անգամ ավելի շատ կայքեր, իսկ նրանց, ովքեր կանգնած են եղել կայքերի վրա հարձակումների հետևում, անվանել են «Ալլահի թշնամիներ»:
The Washington Post-ը գրում է, որ դեռ հինգ համացանցային ռեսուրսներ, որոնք կապ ունեն «Ալ-Կաիդա»–ի հետ, շարունակում են չգործել:
Ահաբեկիչների կայքերի վրա հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել։









































