Ֆրանսիայի հյուսիսարևմտյան Պանլի քաղաքի ատոմակայանից այսօր երևանյան ժամանակով 14.20-ին ծուխ է բարձրացել: Հրդեհի ազդանշանի միանալուց հետո ռեակտորն ինքնաբերաբար անջատվել է: Այս մասին հայտնել է France Presse գործակալությունը։
Ինչպես նշվում է ատոմակայանի օպերատորի պաշտոնական հայտարարության մեջ` ներկա դրությամբ ատոմակայանում իրավիճակը վերահսկվում է, նրա բոլոր համակարգերը սարքին վիճակում են:
Ատոմակայանում կատարված միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:








































