Apple ընկերությունը նոր սարքերով փոխարինում է iPad-ները, որոնք ունեին թույլ Wi-Fi:
Daily Mail-ը գրում է, որ ընկերության Applecare ծառայությունը պարտավորվել է փոխարինել դանդաղ Wi-Fi-ով աշխատող սարքերը:
9to5Mac-ը հայտնում է, որ Applecare-ն ակտիվորեն ստուգում է նոր սարքի հետ կապված բոլոր խնդիրները, ներառյալ՝ այն, որ սարքը չի կարողանում միանալ մոտակայքում գտնվող ցանցերին:
Apple ընկերության ֆորումներում օգտատերերը վաղուց բողոքում էին այս խնդրի վերաբերյալ: Բայց այժմ ընկերության անձնակազմը պարտավորվել է գտնել բոլոր այն սարքերը, որոնք այդ խնդիրն ունեն և դրանք տալ ինժեներներին` հատուկ ուսումնասիրություն անցկացնելու համար:








































