Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում կդադարեցնի Եվրամիության ընդհանուր բյուջեում Ֆրանսիայի կողմից ներդրումներ կատարելու փորձը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Սարկոզին պարզաբանել է, որ այդ քայլը Ֆրանսիային հնարավորություն կտա տարեկան տնտեսել մոտ 600 մլն եվրո:
Բացի այդ, Սարկոզին խոստացել է, որ վերընտրվելու դեպքում մի քանի ամսվա ընթացքում օրենք կանցկացնի՝ Ֆրանսիայի սահմանադրության մեջ ներառելով, այսպես կոչված, «ոսկե կանոնը», որի համաձայն՝ երկրի բյուջեն կընդունվի 3 տարով և հետագայում չի կարող փոխվել:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Սարկոզիի հիմնական մրցակիցը Ֆրանսուա Օլանդն է: Ֆրանսիայում նախագահական ընտրութունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 22-ին, երկրորդը՝ մայիսի 6-ին:







































