Վաղը Երևանում տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 12-րդ տարեկան համագումարը: Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը:
Համագումարի ընթացքում կներկայացվեն ԻՏՁՄ 2011 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2012թ. իրականացվելիք ԻՏՁՄ հիմնական ծրագրերը և նախագծերը, տեղի կունենան միության նախագահի և վարչության անդամների ընտրություններ:
ԻՏՁՄ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ համագումարին կմասնակցեն տեղեկատվական և hեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:








































