Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանն ընդունել է Արթիկ ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության խմբի անդամներին, երկարաժամկետ դիտորդ Մարտին Դամարի գլխավորությամբ:
Հանդիպման ժամանակ հյուրերը հարցեր են ուղղել մեծամասնական ընտրակարգով թիվ 36 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանին, որոնք հիմնականում վերաբերում էին քարոզչության կազմակերպմանը, և նախատեսված ծախսերին:
Ի պատախան Պետոյանը տեղեկացրել է, որ ինքը, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, ամեն ինչ անելու է, որպեսզի թիվ 36 ընտրատարածքում ընտրություններն անցնեն օրենքի պահանջներին համապատասխան:
Պատգամավորը մանրակրկիտ ներկայացրել է նաև իր և իր թիմի անելիքները սույն ընտրատարածքում: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում այլ հարցերի վերաբերյալ ևս: