Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ`Ստամբուլում գրանցվել է հերթական պայթյունը: Այս անգամ այն տեղի է ունեցել Թուզլա թաղամասի նավաշինարանում:
Պայթյունի արդյունքում զոհվել է երկու մարդ, վիրավորվել է նվազագույնը 3 մարդ: Որպես պայթյունի պատճառ է նշվում գազի արտահոսքը:











































