Գերմանացի գրող և Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյութներ Գրասսը բանաստեղծություն է գրել, որում խիստ քննադատում է Իսրայելի վարած քաղաքականությունն ընդդեմ Իրանի : Նրա ստեղծագործությունը լույս է տեսել ապրիլի 4-ին միանգամից մի քանի արևմտյան առաջատար պարբերականներում: Ինչպես գրում է Spiegel-ը, բանաստեղծությունը վերնագրված է՝ «Ինչի մասին անհրաժեշտ է ասել»:
Դրանում Գրասը Իսրայելին անվանում է «փխրուն խաղաղության խաթարող» Իրանի վրա նրա հնարավոր հարձակման պատճառով: Գրողը նաև միջազգային հանրությանը կոչ է անում իր հսկողության տակ վերցնել ոչ միայն Թեհրանի, այլլև Իսրայելի միջուկային ծրագիրը: Նա նաև հիշեցրել է, որ գերմանիան Իսրայելին սուզանավեր է վաճառում, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ պատերազմի ժամանակ:
Գրասն ասում է, որ այլևս չի պատրաստվում լռել այս մասին, ինչպես դա արվում է Գերմանիայում և ամբողջ աշխարհում: Նրա կարծիքով՝ այդ թեման աշխատում են չշոշափել, քանի որ դրա մասին խոսողներին անմիջապես մեղադրում են հակասեմիթիզմի մեջ:
Բանաստեղծության հրապարակումից հետո Գյութներին իրոք սկսել են մեղադրել հակասեմիթիզմի մեջ: Նրան անմիջապես հիշեցրել են, որ ինքը ծառայել է SS հատուկ զորքերում: 84-ամյա գրողն այս մասին 2006թ. պատմել էր իր ինքնակենսագրական գրքում:
Հիշեցնենք՝ միջազգային հանրությունը Իրանին մեղադրում է միջուկային զենք մշակելու մեջ, Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում:









































