Լիբիայի նոր կառավարության հետ համաձայնության գալն «այնքան էլ հեշտ չէ», կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորվը:
«Լիբիայի դեպքում ընդդիմությունը սկզբնապես ուներ ձգողականության կենտրոն Լիբիայի անցումային խորհրդի ներքո, այժմ Քադաֆին տապալված է, իսկ նրանց հետ, ովքեր իշխանության են եկել, հեշտ չէ պայմանավորվել»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններ է վարում հակամարտության մեջ գտնվող երկրների ընդդիմությունների հետ:
ԻՆչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ Լավրովի խոսքերով՝ երկրում միասնականություն չկա նորմալ պետություն ստեղծելու հարցում: «Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացն ավելի ակտիվ ընթանար»,- նշել է Լավրովը: Նա ավելացրել է, որ երկրում դեռ շատ խնդիրներ կան՝ մասնավորապես լուծված չէ զենքի տարածման խնդիրը:
ՀԻշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարից Լիբիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն ավարտվեց երկրի առաջնորդ Մ. Քադաֆիի վարչակարգի տապալմամբ , նրա սպանությամբ, և ընդդիմադիր Ազգային անցումային խորհրդի հաղթանակով: Սակայն հեղափոխությունից հետո երկրում իրավիճակը չի կայունանում միջցեղային բախումների պատճառով:










































