Շվեյցարական Credit Suisse բանկն իր աշխատակիցներին արգելել է գնալ Գերմանիա: Այս մասին ապրիլի 3-ին հայտնել է Boersen-Zeitung պարբերականը` հղում կատարելով ֆինանսական շրջանակներում իր աղբյուրներին:
Այս որոշումը կայացվել է ապրիլի 1-ին` կապված երկու երկրների միջև հարկային պարտավորություններից խուսափելու հետ: Շվեյցարիայի ու Գերմանիայի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ մարտի վերջին Բեռնի դատախազությունը գերմանացի 3 հարկայինների ձերբակալության հրաման տվեց, որոնք օգնել էին ԳԴՀ-ի որոշ սնանկացած անձնանց իրենց գումարները թաքցնել Credit Suisse բանկում:
Credit Suisse-ի մամլո քարտուղար Մակր Դոշը հրաժարվել է մեկնաբանություն տալ ստեղծված իրավիճակի մասին:
Առաջին անգամ բանկը նման արգելք սահմանեց իր խորհրդատուների համար 2010թ. գարնանը՝ այն բանից հետո, երբ Հյուսիսային Ռեյնի իշխանությունները գնել էին հարկային պարտավորություններից խուսափողների տվյալները պարունակող խտասկավառակ: Ավելի ուշ, երբ աղմուկը դադարեց, արգելքը հանվեց:









































