ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի կինը 15-50 հազար դոլարի ներդրում է կատարել Goldman Sachs-ի` թրաֆիքինգը ֆինանսավորող հիմնադրամում` այդ մասին չիմանալով: DailyMail-ի փոխանցմամբ`ստացվում է, որ Աննա Ռոմնիի անունը կապվում է Goldman Sachs-ի շուրջ ստեղծված սկանդալի հետ:
Հիմնադրամը ֆինանսավորել է Village Voice Media ընկերությանը, որը Backpage.com կայքի սեփականատերն է: Կայքը հանդիսանում է ԱՄՆ-ում դեռահասների թրաֆիքինգի խոշորագույն ֆորումը:







































