Ճապոնացի և ավստրիացի ֆիզիկոսները ստեղծել են գերբարակ արևային մարտկոցներ, որոնց հաստությունը 1.5 մմ է: Գիտական հոդվածը հրապարակվել է Nature Communications-ում:
Նոր մարտկոցները պատրաստված են օրգանական պոլիտիոֆեն նյութից: Մարկոցը երկու կողմից հատուկ թաղանթով պաշտպանված է արտաքին ազդեցություններից և վնասվելուց:
Հետազոտողները հայտնում են, որ լաբորատոր պայմաններում մարտկոցն իր վրա ընկնող լույսի էներգիայի 4 տոկոսը վերածում է էլեկտրականության: Չնայած մյուս մարտկոցների համեմատ ցուցանիշը փոքր-ինչ ցածր է, այնուամեայնիվ, գերբարակ մարտկոցները բազմաթիվ առավելություններ ունեն: Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնագործությունը կիրառություն կգտնի անօդաչու սարքերի ստեղծման գործում:
Նորույթը ակտուալ է, քանի որ ներկայում ակտիվորեն աշխատանքներ են տարվում` արևային էներգիայով աշխատող թռչող սարքեր ստեղծելու ուղղությամբ:
Արևային էներգիայով աշխատող թռչող սարքի ամենահայտնի օրինակը Solar Impulse օդանավն է: 2010 թվականի ամռանը այն, առանց դադարի օդում գտնվելով, ռեկորդ սահմանեց. Շվեյցարիայի գլխավերևում անցկացրեց 26 ժամ 10 րոպե 19 վայրկյան:









































