Ճառագայթային թերապիայի հերթական կուրսից հետո Ուգո Չավեսի մոտ աղիների հետ կապված բարդություններ են առաջացել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինի՝ Twitter-ում արված գրառումը:
Անցյալ հանգստյան օրերին Չավեսը հերթական անգամ մեկնել էր Կուբա՝ բուժման համար: Ավելի քան մեկ օր նրա առողջության վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի հաղորդվել:
Ռաֆայել Մարկինի խոսքերով՝ առաջացած բարդությունների պատճառով բժիշկները որոշել են երեքշաբթի բուժման կուրս չանցկացնել:
Մարկինը հայտնի է Վենեսուելայի նախագահի առողջության վերաբերյալ կանխատեսումներով և ծանոթ է Հավանայում ու Կարակասում Չավեսին սպասարկող բժիշկների շրջանակին:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Չավեսին մնացել է առավելագույնը 7 ամսվա կյանք: Նրա տեղեկություններով՝ Չավեսի մոտ հայտնաբերվել է լեյոմիոսարկոմա՝ հազվադեպ հանդիպող հարթմկանային ծագմամբ մաշկի ուռուցք:









































