ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1035 նախկին զորամասի տարածքը և շենք – շինությունները կհանձնվեն ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությանը:
Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 7 հասցեում տեղակայված ներքին զորքերի զորամասը գտնվում է Էրեբունի և Վարդաշեն քրեակատարողական հիմնարկների մեջտեղում: Նախկինում, երբ Ներքին զորքերը սպասարկում էին կալանավայրերը այդ հիմնարկի գոյությունը տրամաբանական էր: Այժմ այն կարելի է օգտագործել առավել արդյունավետ. Կառավարության որոշմամբ` ոստիկանության զորամասի տարածքը պետք է օգտագործվի քրեակատարողական հիմնարկների ավտոմեքենաների կայանման, տեխզննման ու տեխսպասարկման նպատակով:
Նշված գույքը փոխանցելու վերաբերյալ որոշմանը ՀՀ կառավարությունը հավանություն կտա ապրիլի 5-ի նիստում:









































