ՄԱԿ-ի՝ խաղաղության աջակցության համար գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչները Դամասկոս կժամանեն առաջիկա 48 ժամվա ընթացքում՝ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի շրջանակներում դիտորդական առաքելության հետ կապված հարցերը քննարկելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտնել է Անանի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:
Հիշեցնենք, որ երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների առաջ՝ Անանն իր ծրագրի իրականացումը սկսելու համար ժամկետ էր սահմանել ապրիլի 10-ը: Նա նաև առաջարկել էր ստիպել հակամարտող կողմերին այդ ժամկետից սկսած 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ դադարեցնել կրակը:











































