2010թ.-ի դեկտեմբերի 29-ից 2011թ. հունվարի 11-ը ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում բենզինի գները աճեցին 2%-ով` 1 լիտրի դիմաց 22.89 ռուբլի միջին գնից դառնալով 23.36 ռուբլի (ավելի քան 280 դրամ): Սակայն վերջին շաբաթում բենզինի միջին գինը կայունացել է` տատանվելով 23.4 ռուբլու շրջանակներում (288 դրամ` երեկվա կուրսով): Հայաստանում երեկ 1 լիտր բենզինի գինը կազմել է միջինը 390 դրամ:








































