Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունն առևանգել է երկու սիրիացի հրամանատարների և իշխանություններին հայտնել է, որ նրանց ազատ կարձակի միայն Սիրիայում ձերբակալված թուրք լրագրողների ազատ արձակման դիմաց:
Մոտ 22 օր առաջ Սիրիայի Իդլիբի շրջանում ձերբակալվել էին տեղի իրադարձությունները լուսաբանելու համար Հաթայի նահանգի Ռեյհանլը շրջանից ժամանած թուրքական Gerçek Hayat (Իրական կյանք) ամսագրի մերձավորարևելյան ներկայացուցիչ Ադեմ Օզքյոսեն և օպերատոր Համիթ Ջոշքունը: Ապա հայտնի դարձավ, որ նրանք գտնվում են Սիրիայի հատուկ ծառայությունների ձեռքում:








































