Ինչպես արդեն հաղորդել է «Առաջին լրատվականը», այսօր Պակիստանի հարավարևմտյան շրջաններում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7,2 մագնիտուդ: Ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ զգացվել են Աբու Դաբիում, Դուբայում, Նյու Դելիում: Պակիստանի Բելուջիստան նահանգը, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, սահմանակից է Աֆղանստանին և Իրանին:
Ուժեղ երկրաշարժներ են եղել նաև Վրաստանում և Թուրքիայում, սակայն այս փաստը, կարծես, Հայաստանում այդ ոլորտի պատասխանատուներից ոչ ոքի չի հուզում:
Արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի խոսնակ Նիկոլայ Գրիգորյանից փորձեցիք ճշտել՝ այս պահին Հայաստանում երկրաշարժի սպառանալիք կա՞, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ արձագանքեց. «Հարցը կոռեկտ չէ, որովհետև մեկը մյուսի հետ կապ չունի։ Այսինքն՝ այնտեղի երկրաշարժերը Հայաստանի հետ կապ չունեն»։