Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի Քոնիա քաղաքի հովտում մեկնարկել են «Անատոլիական արծիվ 2012» խորագրով զորավարժությունները: Մասշտաբային զորավարժությունների տարածքը ներառում է Թուզ լճից մինչև Միջերկրական ծովն ընկած տարածությունը:
Առաջին անգամ այդ զորավարժություններին մասնակցում են նաև Միջերկրական ծովում բազավորված թուրքական ռազմանավերը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև ապրիլի 13-ը: Այս զորավարժություններն անցկացվում են 2001 թվականից:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ այս զորավարժությունները կհանդիսանան յուրօրինակ պատասխան մարտի 4-14-ը Միջերկրական ծովի արևելյան հատվածում ամերիկա-հունա-իսրայելական Noble Dina զորավարժություններին:







































