Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արկադի Տեր-Թադևոսյանը չի վախենում պատերազմի վերսկսումից

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ-մայոր Արկադի Թադևոսյանը հայտարարեց, որ Աստանայի գագաթնաժողովից հետո պատերազմի վերսկսման հավանականությունը նվազել է: Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ միջնորդները «կանաչ լույս» վառեցին պատերազմի վերսկսման համար` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը գրավյալ տարածք է: Սակայն, ըստ Արկադի Թադևոսյանի, Աստանայից հետո ամեն ինչ փոխվեց: «Բոլոր պետությունները որոշեցին, որ բանակցությունները պետք է ընթանան խաղաղ պայմաններում: Այդ խաղաղ պայմանների մասին գրված է Աստանայի հռչակագրում»,- ասաց նա: Արկադի Տեր-Թադևոսյանը Ռուսաստանի քաղաքականությունը բնութագրեց ոչ հստակ և անկանխատեսելի: Հարցին, թե Ադրբեջանը չի՞ շարունակի իր ռազմատենչ հռետորաբանությունը, գեներալ-մայորը պատասխանեց. «Անպայման»: Նա կարծիք հայտնեց, որ այսօր Ռուսաստանն ու Չինաստանը խնդիրներ ունեն, և Չինաստանը դրանից հետ է քաշվում: Արկադի Տեր-Թադևոսյանը քանիցս շեշտեց, որ աշխարհաքաղաքական գործընթացները շարունակ փոփոխվում են, փոխվում են նաև շահերն ու հարաբերությունները: Այդ համատեքստում նա հիշատակեց, որ այսօր Իսրայելը բավականին լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ: Ասուլիսի ժամանակ գեներալ-մայորը նշեց, որ պետք չէ մտածել, թե Ադրբեջանի սպառազինումը և ռազմական ծախսերի ավելացումն ուղղված են Հայաստանի դեմ, դրանք կարող են ուղղված լինել նաև այլ երկրի դեմ: Հասնելով մինչև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների պարզաբանում` Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ Հայաստանի դեմ ՆԱՏՕ-ում ամենաշատը աշխատում է Անգլիան: Ի դեպ, Արկադի Տեր-Թադևոսյանը խոսում էր ռուսերեն` խախտելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: Լրագրողների խնդրանքին ի պատասխան, որ խոսի հայերեն, գեներալ-մայորը սկսեց խոսել կցկտուր ու անհասկանալի, ուստի նախընտրեցինք լսել նրա ռուսերեն խոսքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում