Բիլ Քլինթոնն ասել է, որ ուրախ կլինի, եթե իր կինը` Հիլարի Քլինթոնը, որոշի առաջադրվել 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այդպիսով նա ևս մեկ անգամ հայտնել է, որ Հիլարի Քլինթոնը կարող է որոշել մյուս տարվա սկզբին չհեռանալ քաղաքականությունից, ինչպես որ խոստացել էր:
Daily Mail-ը գրում է, որ նախկին նախագահը ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Հիլարին ինքը պետք է որոշի: Բիլ Քլինթոնն ասել է. «Կարծում եմ՝ նա բացարձակապես անկեղծ է ձեզ հետ, երբ ասում է, որ ցանկանում է հեռանալ քաղաքականությունից: Բայց եթե նա գա տուն, ու մենք որոշենք զբաղվել միայն հիմնադրամի գործերով, ես ուրախ կլինեմ։ Իսկ եթե նա մտափոխվի ու որոշի առաջադրվել, ես դարձյալ ուրախ կլինեմ»:
Տիկին Քլինթոնը, ով այժմ ԱՄՆ պետքարտուղարն է, մի քանի անգամ ասել է, որ չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն այն բանից հետո, երբ կհեռանա իր պաշտոնից:











































