Գյումրու «Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խոսեց «Արարատ»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին.
«Լարված խաղ ստացվեց: Մեր թիմի գործողություններում տեխնիկական խոտան կար, սակայն տղաները կարողացան հավաքվել եւ լավ խաղ ցույց տվեցին: Ինչ վերաբերում է խոտածածկի վատ լինելուն, ապա այսօր Հայաստանում գրեթե բոլոր խաղադաշտերում էլ վիճակը նույն է ու ստիպված ենք հարմարվել:
Մեր թիմի նորեկները մերվեցին մեր խաղին, սակայն թեթև վնասվածքները նրանց դեռ խանգարում են: Բեկոյի փոխարինումից հետո մենք տուժեցինք հարձակման գծում, բայց Անդրանիկ Բարիկյանը լավ մտավ խաղի մեջ:
Հակառակորդ թիմի մասին կարող եմ ասել, որ «Արարատ»-ը լավ թիմ է, նրանք ունեն մի շարք փորձառու խաղացողներ: Կարծում եմ՝ առաջնության ընթացքում նրանք ավելի լավ ֆուտբոլ ցույց կտան»:






































