Ամերիկյան մամուլը հայտնում է, որ բասկետբոլի կանոնավոր առաջնության շրջանակներում «Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը միևնույն թիմի կազմում հավաքած միավորների ցուցանիշով առաջ է անցել լեգենդար Մայքլ Ջորդանից:
«Չիկագո»-ում իր կարիերայի ընթացքում Ջորդանը վաստակել է 29777 միավոր, իսկ «Լեյքերս»-ում հանդես գալու տարիներին Քոբիի հաշվին գրանցվել է 29283 միավոր:
Հիշեցնենք, որ «Լեյքերս»-ը հաղթանակ է տարել «Գոլդեն Սթեյթ»-ի նկատմամբ: Բրայընթն այդ խաղի ընթացքում 30 միավոր է վաստակել իր թիմի համար:
Միևնույն թիմի կազմում ամենաշատ միավորներ հավաքելու ռեկորդը պատկանում է Քարլ Մելոունին: «Յուտա»-ում խաղացած տարիներին նա վաստակել է 36374 միավոր: