Հունվարի 22-ին Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանելու Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը,- տեղեկացնում է АPA-ն: Նա մասնակցելու է Բաքվում ռուսական կրթական- տեղեկատվական կենտրոնի բացման արարողությանը, որին ներկա են լինելու նաև ՌԴ նախագահի օգնական Ջահան Պոպլիևան և ՌԴ նախագահի մշակութային հարցերով համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: