Նախօրեին Նյու Յորքում դատավարություն է սկսվել՝ Guess և Gucci մոդայի տների միջև: Իտալական Gucci-ն դեռ 2009 թվականին ամերիկյան Guess–ին մեղադրել էր իր ապրանքանիշի կրկնօրինակման մեջ։ Այս մասին հաղորդում է ПопкорнNews-ը:
Gucci-ի փաստաբանները վստահեցնում են, որ Guess-ի դիզայներներն անօրինական կերպով փոխառել են այնպիսի ֆիրմային նշաններ, ինչպիսիք են կարմիր և կանաչ գծերը, GG տառերով ապրանքանշանը և գործվածքի վրա ռոմբաձև պատկերը:
Դա գնորդին կարող է թյուրիմացության մեջ գցել, որի արդյունքում Gucci-ն կորցրել է ավելի քան 200 միլիոն դոլար: Այժմ Gucci-ի ներկայացուցիչները պահանջում են դրամական փոխհատուցում և բոլոր կասկածելի ապրանքների ոչնչացում:
Guess-ի փաստաբանները առարկում են՝ ասելով, որ իրենց մոդելների 99 %-ն անհնար է շփոթել իտալական ապրանքանիշի հետ: Բացի այդ, անհասկանալի է, թե 7 տարվա ընթացքում Gucci-ն ինչու չի անհանգստացել իր հեղինակային իրավունքների խախտման համար:
Սպասվում է, որ դատական լսումները կտևեն մոտ երկու շաբաթ, և պարզ կդառնա, թե ով է ճիշտ։









































