Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Էրդողանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել կանգնեցնել Սիրիայի իշխող վարչակարգին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցառումներ կիրառել` ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանը:

Կիրակի օրը, ելույթ ունենալով Ստամբուլում «Սիրիայի բարեկամներ» խմբի երկրորդ համաժողովում, Էրդողանը հայտարարել է հարևան երկրում իրականացվող բռնությունների անհապաղ դադարեցման, Ալ-Ասադի վարչակարգի կողմից «Անանի ծրագրի» իրականացման, սիրիացի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:

«Չպետք է թույլ տալ, որ Ասադի վարչակարգն «Անանի ծրագիրը» կիրառի ժամանակ շահելու համար: ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կանգնեցնի Սիրիայի իշխող վարչակարգին»,- ընգծել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիան սիրիացի ժողովրդի կողմից է, սատարում է նրան և հույս ունի, որ ժողովուրդն «ինքը կարող է որոշել իր ճակատագիրը»:

Վարչապաետը նաև հայտնել է, որ սիրիացի փախստականների թիվը Թուրքիայում գերազանցում է 20 հազարը:

Համաժողովին, որը տեղի է ունենում ԱԳՆ նախարարների մակարդակով, մասնակցում են ավելի քան 80 երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ Ռուսաստանը և Չինաստանը Ստամբուլի համաժողովին չեն մասնակացում:

Ակնկալվում է, որ Ստամբուլի համաժողովում Սիրիայի ազգային խորհուրդը կճանաչվի «սիրիացի ժողովրդի միակ ներկայացուցիչ», կստեղծվի միջազգային հիմնադրամ՝ Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև աջակցություն կհայտնվի Անանի նախագծի իրականացմանը` ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում