Սիրիան չի ընդունել ՄԱԿ-ի բանագնաց Քոֆի Անանի՝ երկրում բռնությունները դադարեցնելու ծրագիրը, թեև մինչ այդ կառավարությունը իր համաձայնությունը տվել էր: Բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ իրենք հաղթել են ընդդիմությանը:
Sydney Morning Herald-ը հաղորդում է, որ սա կառավարության առաջին պատասխանն էր Անանի կոչին: Հիշեցնենք, որ Անանը ներկայացրել էր հարձակումները դադարեցնելու համաձայնագիրը երկուշաբթի օրը, և Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը համաձայնվել էր ստորագրել այն:
Սակայն արտգործնախարար Ջիհադ Մաքդեսին ասել է, որ կառավարությունը չի պատրաստվում քաղաքներից հանել տանկերը և զորքը, քանի դեռ իրադրությունն այնտեղ չի հանդարտվել:








































