Գերմանիայի արհմիությունները մեկ ամիս տևած գործադուլից հետո հասել են 2 մլն պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, հաղորդում է Associated Press-ը:
Գործադուլի մասնակիցները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձը 6.5%-ով՝ ոչ պակաս քան 200 եվրոյով, սակայն գործատուները համաձայնում էին աշխատավարձը բարձրացնել միայն 3.3%-ով: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու տարում պետծառայողների աշխատավարձը կբարձրանա 6.3%-ով:
Բացի այդ, նախատեսվում է հատուկ միաժամանակյա աշխատավարձերի վճարում օդանավակայանների աշխատակիցներին: Առավել ծանրաբեռնված օդանավակայանների աշխատակիցները 2012թ. ընթացքում կստանան յուրաքանչյուրը 600 եվրո: Առավել թեթև աշխատողները՝ 200 եվրո:
Գերմանիայում պետական սեկտորի աշխատակիցների գործադուլը սկսվել էր մարտի սկզբից:









































