Ուրուգվայի կառավարության անդամը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է Իրանին բրինձ մատակարարել, որի դիմաց իրանական կողմը նավթ կտրամադրի: Իրանը նախկինում հարավամերիկյան այդ երկրի բրնձի ամենամեծ սպառողներից էր, սակայն ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները դժվարացրել են այդ գործարքները:
«Եթե Իրանը պատրաստ է նավթը բրնձով փոխանակել, ապա մենք կգնանք այդ քայլին»,- ասել է Ուրուգվայի գյուղատնտեսության նախարար Տաբարե Ագերրեն: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Տեղեկացնենք, որ Ուրուգվայը Լատինական Ամերիկայի ամենախոշոր բրինձ արտահանող երկիրն է, յոթերորդը` ամբողջ աշխարհում: Այս երկիրը բավականին տուժել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից, քանի որ կորցրել է բրնձի սպառման խոշորագույն շուկաներից մեկը:











































